«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած հերթական գիտական լսման զեկուցողը Ռևմատոլոգիայի բաժանմունքի վարիչ Վալենտինա Վարդանյանն էր, թեման՝ «Ծնկան հոդի մոնոարթրիտ»:
Թեման չափազանց արդիական էր ոչ միայն ռևմատոլոգների և օրթոպեդ-տրավմատոլոգների, այլև տարբեր մասնագիտացումներ ունեցող բժիշկների համար:
Վալենտինա Վարդանյանը ներկայացրեց մի քանի խնդրահարույց կլինիկական դեպքեր, անդրադարձավ ախտորոշման հապաղման հնարավոր պատճառներին ու բարդությունների ռիսկերին: Նա կարևորեց բուժման նորագույն մեթոդները և մուլտիդիսցիպլինար համագործակցությունը։
Գիտական լսումն անցավ հետաքրքիր, ինտերակտիվ ձևաչափով: Ներկաները ակտիվորեն մասնակցում էին քննարկումներին՝ ներկայացնելով իրենց կարծիքները, իսկ զեկուցողն ամեն հարցին տալիս էր համակողմանի, գիտականորեն հիմնավորված պատասխաններ:
«Եթե չի նախորդել վնասվածք, ապա ցանկացած հոդի շրջանում առկա ցավի և այտուցի ժամանակ անհրաժեշտ է, որ պացիենտին առաջինը զննի ռևմատոլոգը, հարկ եղած դեպքում ուղղորդի նաև այլ նեղ մասնագետների խորհրդատվության, սա բազմապրոֆիլ հիվանդանոցում աշխատելու առավելությունն է»,-ասաց Ռևմատոլոգիայի բաժանմունքի ղեկավարը՝ ի պատասխան հարցի, թե առաջինը ում դիմել՝ օրոթպեդ-տրավմատոլոգի, թե ռևմատոլոգի ։
.png)